Վալերի Նիկոլայենկո
Appearance
Վալերի Նիկոլայենկո | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հուլիսի 4, 1941 (82 տարեկան) |
Պարգևներ |
Վալերի Նիկոլայենկո (ռուս.՝ Вале́рий Дми́триевич Никола́енко, հուլիսի 4, 1941), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետում է ֆրանսերենին, հունարենին, իսպաներենին և անգլերենին։
1964 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1987 թվականի հունիսի 23-ից մինչև 1989 թվականի հունվարի 17-ը Կոլումբիայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
- 1988 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1990 թվականի օգոստոսի 14-ը Նիկարագուայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[2]։
- 1990 թվականից մինչև 1991 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան երկրների վարչության պետ։
- 1991 թվականի ապրիլի 17-ից մինչև 1992 թվականը եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ[3]։
- 1992 թվականի մարտի 18-ից մինչւ 1997 թվականի ապրիլի 17-ը Հունաստանում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
- 1997 թվականի ապրիլի 17-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը Ղազախստանում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4]։
- 2000 թվականի մայիսի 24-ից մինչև 2003 թվականի ապրիլի 28-ը եղել է հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար
- 2003 թվականի օգոստոսից մինչև 2004 թվականի ապրիլը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
- 2004 թվականի մարտի 25-ից մինչև 2008 թվականի նոյեմբերի 8-ը Կոստա Ռիկայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
- 2004 թվականի ապրիլի 2-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 14-ը Գվատեմալայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][6]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտակարգ և լիազոր դեսպան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Посольство СССР в Колумбии. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Посольство СССР в Никарагуа. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Постановление Кабинета Министров СССР от 17.04.1991 № 185 «О заместителе Министра иностранных дел СССР»
- ↑ Указ Президента Российской Федерации от 31.12.1999 № 1773 «О Николаенко В.Д.»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 02.04.2004 № 468 «О назначении Николаенко В.Д. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Гватемала по совместительству»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 14.11.2007 № 1501 «О Николаенко В.Д.»(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Биография на сайте ОДКБ Արխիվացված 2019-09-08 Wayback Machine
Կատեգորիաներ:
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Հուլիսի 4 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Խորհրդային դիվանագետներ
- Ռուս դիվանագետներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ